Շատ օրինակներ կան, թե ինչպես է տեղի ունենում վարակի երկրորդ բռնկումը տարբեր երկրներում, այսպիսով ցանկանում ենք, որ յուրաքանչյուր գերատեսչություն և յուրաքանչյուր քաղաքացի լինի առավելագույնս զգույշ. Գիորգի գախարիա

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նոր կորոնավիրուսի հետ կապված կոչ է անում բոլոր գերատեսչություններին և բոլոր քաղաքացիներին ցուցաբերել առավելագույնս զգուշություն և զգոնություն:

Այս մասին վարչապետը հայտարարել է կառավարության այսօրվա նիստում:

Ինչպես նշել է վարչապետը, չպետք է ձեռնարկվեն այնպիսի քայլեր, որոնք կառաջացնեն Վրաստանի նվաճումների կորուստ:

«Բոլորը պետք է լավ հասկանան, որ մենք ոչ մի դեպքում չպետք է այնպիսի գործողություններ ձեռնարկենք, որի արդյունքում կկորցնենք մեր բոլոր նվաճումները, այսպիսով պետք է լինել առավելագույնս զգույշ և զգոն: Շատ օրինակներ կան, թե ինչպես է տեղի ունենում վարակի երկրորդ բռնկումը տարբեր երկրներում, այսպիսով ցանկանում ենք, որ յուրաքանչյուր գերատեսչություն և յուրաքանչյուր քաղաքացի լինի առավելագույնս զգույշ»,- ասել է Վրաստանի վարչապետը: