Շատ մեծ հավանականություն կա, որ բոլոր պատգամավորների համար, ովքեր դիմում են ներկայացրել, դադարեցվեն լիազորությունները. Գիորգի Կախիանի
Շատ մեծ հավանականություն կա, որ դիմում ներկայացրած բոլոր պատգամավորների լիազորությունները կկասեցվեն,- այս մասին ընդդիմադիր պատգամավորների մանդատները կասեցնելու մասին խոսելիս, հայտարարել է խորհրդարանական մեծամասնության անդամ, Գիորգի Կախիանին:
Նրա խոսքով, իշխող թիմի անդամների մեծ մասը կողմ է նրանց լիազորությունների կասեցմանը, սակայն, եթե հարցը տապալվի, սահմանադրությունը չի խախտվի:
Ըստ Կախիանիի, խորհրդարանը այս հարցը քվեարկության կդրվի փետրվարի 2-ի լիագումար նիստում:
«Գործընթացային հարցերի և կանոնակարգերի հանձնաժողովը նպատակահարմար է համարել կասեցնել այդ անձանց համար խորհրդարանական լիազորությունները: Մեծամասնության կարծիքը, որը ես լսեմ եմ այն է, որ դրանք հիմնականում կողմ են լիազորությունների կասեցմանը, չնայած կան այնպիսիք, ովքեր այլ կարծիք ունեն: Լիագումար նիստին մնացել է վեց օր, մենք դեռ ժամանակ ունենք, որ մեծամասնությունը հավաքվի և քննարկի այդ հարցը: Շատ մեծ հավանականություն կա, որ բոլոր դիմում ներկայացրած պատգամավորների լիազորությունները կդադարեցվեն: Հաշվի առնելով, որ անհրաժեշտ է 50 պատգամավորի աջակցություն, և մեծ քվորում գոյություն չունի, երբ անհրաժեշտ է 76 պատգամավորի աջակցություն: Սա պարզապես միայն ընթացակարգային-իրավական խնդիր չէ, այն ունի մեծ քաղաքական ենթատեքստ, և մենք կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնի խորհրդարանը փետրվարի 2-ին:
Ես կաջակցեմ լիագումար նիստում նրանց լիազորությունների դադարեցմանը: Ես առաջնորդվում եմ ընթացակարգային հարցերով և դա առաջնային խնդիր է հանդիսանում: Եթե հարցը ձախողվի, դա չի լինի սահմանադրության խախտում, քանի որ խորհրդարանը պարտավոր է հարցը դիտարկել որոշակի ժամկետում: Մենք ամեն ինչ արեցինք ժամանակը մինչև վերջին պահը երկարացնելու և բանակցությունների ավելի մեծ շանսեր թողնելու համար: Դեռևս կա հավանականություն, որ որոշ բանակցություններ կկայանան, լինի դա ընդդիմության ընդհանուր առմամբ, թե ընդդիմության գոնե մի մասի հետ», – ասել է Կախիանին: