Շատ մեծ դժբախտություն է մեր երկրում, բոլորին ցավակցում եմ. Մամուկա Բախտաձե
Շատ մեծ դժբախտություն է մեր երկրում, բոլորին ցավակցում եմ. Մամուկա Բախտաձե

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն այսօր, Թբիլիսիում, Դիդի Դիղոմիում տեղի ունեցած դժբախտության պատճառով ցավակցել է ողջ երկրին: Նա լրագրողների մոտ մեկնաբանություն է արել Իաշվիլիի անվան կլինիկայում, որտեղ տեսակցել է տուժածներին:

«Շատ մեծ դժբախտություն է մեր երկրում, զոհվել է չորս մարդ, այդ թվում փոքրահասակ երեխա:

Ցանկանում եմ ցավակցեմ բոլորին: Իաշվիլիի կլինիկայում այս պահին բուժվում է վեց երեխա, նրանց վիճակի կայուն է:

Ողջ գիշերվա ընթացքում երեխաները կլինեն բժիշկների դիտարկման տակ, որից հետո կորոշվի նրանց ընտանիքներին վերադարձնելու հարցը: Նրանց վիճակը բավարար է»,-հայտարարել է Մամուկա բախտաձեն: