Շատ կարևոր է, երբ ԱՄՆ-ը Վրաստանին քննարկում է ազգային անվտանգության շրջանակներում. Միխեիլ Ջանելիձե
Շատ կարևոր է, երբ ԱՄՆ-ը Վրաստանին քննարկում է ազգային անվտանգության շրջանակներում,- այս մասին Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն հայտարարել է, ԱՄՆ-ի ազգային անվտանգության ռազմավարության մասին զրուցելիս, որտեղ խոսքը վերաբերել է նաև Վրաստանին:
Միխեիլ Ջանելիձեի խոսքերով շատ կարևոր է, որ Վրաստանը քննարկվում է այդ ռազմավարության տեքստում:
«Շատ կարևոր է, երբ ԱՄՆ-ը Վրաստանին քննարկում է ազգային անվտանգության շրջանակներում: Խոսքը վերաբերում է մեզ և տարածաշրջանի հետ կապված վտանգներին: Այն, որ Վրաստանը տեղ է գտել այդ ռազմավարության տեքստում, դա մեր քրտնաջան աշխատանքի արդյունքն է: Մենք սերտ կապեր ունենք Միացյալ Նահանգների հետ և համագործակցում ենք բազմաթիվ ուղղություններով: Մենք փորձում ենք հաղթահարել բոլոր վտանգները մեր գործընկերների աջակցությամբ»,- ասել է Միխեիլ Ջանելիձեն:
Հիշեցնենք, Նահանգները հրապարակել են ազգային անվտանգության նոր ռազմավարության տեքստը:
68 էջից բաղկացած փաստաթղթի բովանդակությունը քաղաքացիներին ծանոթացրել է անձամբ Դոնալդ Թրամփը:
«Ներխուժելով Վրաստան և Ուկրաինա, Ռուսաստանը ցուցադրեց, որ պատրաստ է խախտել տարածաշրջանի պետությունների ինքնիշխանությունը: Ռուսաստանը շարունակում է հարևան երկրներին վրա ճնշում գործադրել՝ սպառնալիք պարունակող քայլերով, այդ թվում միջուկային ներուժի հզորացմամբ և հարձակվողական հնարավորություններ ունեցող զենքի տեղակայմամբ»,- նշված է ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունում:
Դոնալդ Թրամփի կողմից մշակված ռազմավարությունում Ռուսաստազնը հիշատակված է որպես ԱՄՆ-ի գլխավոր հակառակորդ:
Հեղինակ -
Edgar Barsegyan