Շատ գոհ եմ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումով, նրա ուղերձներով կվերադառնամ Բրյուսել. Ջեյմս Ափաթուրայ

Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը քննարկվել են կարևոր հարցեր և առաջանհերթ թեմաներ, այդ թվում՝ ՆԱՏՕ-Վրաստան հարաբերությունները: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը՝ Վրաստանի նորընտիր նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումից հետո:

Ինչպես նշել է Ափաթուրայը, նորընտիր նախագահը զրուցել է Վրաստանում ընթացող բարեփոխումների, ինչպես նաև այն պատասխանատվության մասին, որը կունենա նախագահը:

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են այնպիսի կոնկրետ հարցեր, ինչպիսիք են Սև ծովի անվտանգությունը, «սահմանազատման գործընթացը», Ռուսաստանի գործողությունները Վրաստանում:

«Մենք զրուցել ենք այն բևեռացված միջավայրի մասին, որը Վրաստանում է: Այս թեմայով է սկսել Սալոմե Զուրաբիշվիլին զրույցը: Շատ գոհ եմ այս հանդիպումով և նրա ուղերձներով կվերադառնամ Բրյուսել: Ցանկանում եմ Սալոմե Զուրաբիշվիլուն հայտնել շնորհակալություն»,- հայտարարել է Ջեյմս Ափաթուրայը՝ Սալոմե Զուրաբիշվիլու հետ հանդիպումից հետո: