Շատ ենք ուզում մինչև մայիսի վերջը պատվաստենք մոտ 200 000 մարդու. Ամիրան Գամղրելիձե
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամղրելիձեի խոսքով, ամեն ինչ արվում է երկրում մարտ ամսին կորոնավիրուսի դեմ պատվաստումը սկսելու համար:
Նրա խոսքով, մինչ մայիսի վերջ նախատեսվում է երկու անգամ պատվաստել 200 000 մարդու:
«Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը երկրում հիմնական պատվաստողն է, որը համակարգում է իմունիզացիայի ծրագիրը: Մենք լրջորեն պատրաստվել ենք «Փայզերի» կապակցությամբ, կենտրոնն այժմ ամբողջովին անցել է «Աստրազենեկայի» պատվաստումների լոգիստիկային:
Մենք շատ ենք ուզում առնվազն 200 000 մարդու պատվաստել երկու անգամ մինչև մայիսի վերջ, իսկ հունիսից հետո սկսել այսպես կոչված ընդլայնված պատվաստման արշավը: Դրա համար կան սխեմաներ»,- ասել է Գամղրելիձեն` հավելելով, որ միևնույն ժամանակ, նրանք վերահսկում են, թե բացի հայտնի պատվաստանյութերից, որ պատվաստանյութերը կհայտնվեն շուկայում: