Շարժունակության բարձր ցուցանիշը նպաստում է վարակի տարածմանը, նույնիսկ այս հանրահավաքները, կարևոր է մտածել նաև այս ուղղությամբ. Թամար Գաբունիա
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, երկրում համավարակաբանական զարգացումը վատթարացել է, ինչը կապված է շարժունակության ավելացման հետ։
Ինչպես Համակարգող խորհրդի ավարտից հետո կայացած ճեպազրույցում ասել է առողջապահության փոխնախարարը, համավարակաբանական վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է նվազեցնել շարժունակությունը և ակտիվացնել պատվաստումների ծրագիրը։
«Մահացության մակարդակը կնվազի, եթե նվազի վարակի մակարդակը։ Այսօր գլխավորը կրկին այն է, որ ինչ-որ կերպ զսպենք վարակի տարածումը։ Համավարակի նման բարձր տարածվածության նպաստողը, բնականաբար, շարժունակության շատ բարձր ցուցանիշն է: Նույնիսկ ընթացիկ հանրահավաքները: Մենք բոլորս հասկանում ենք, որ դա, իհարկե, օգնում է վարակի տարածմանը։ Այսօրվա պայմաններում այս ուղղություններով մտածելը շատ կարևոր է։ Պատվաստումների ծրագիրը, բնականաբար, պետք է ակտիվացնել»,- ասել է Թամար Գաբունիան։