Շարունակում ենք աշխատանքը, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ, հույս ունեմ, որ շուտով կողջունեմ ձեզ ՆԱՏՕ-ում. Ենս Ստոլտենբերգ
Շարունակում ենք աշխատանքը այն բանի համար, որ Վրաստանը դառնա ՆԱՏՕ-ի անդամ,-այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել է կառախվարության վարչությունում, Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո:
Ինչպես նշել է Ստոլտենբերգը, Վրաստանը ՆԱՏՕ-ի համար առանձնահատուկ գործընկեր է:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ կրկին գտնվում եմ Վրաստանում: Այս անգամ Վրաստան եմ այցելել ձեր հրավերով, մասնակցելու ՆԱՏՕ-Վրաստան ուսուցմանը: Սա համատեղ ուսուցում է, որը իրականացվում է Վրաստանի տարածքում: Այս ուսուցումը մեկ անգամ ևս հաստատում է, որ մեր համագործակցությունը ամուր է»,-հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Ինչպես նշել է Ենս Ստոլտենբերգը Վրաստանը ՆԱՏՕ-ի համար հուսալի գործընկեր է:
«Անցած տարի մենք դա ընդգծել ենք – որոշումը, որն ընդունել ենք 2008 թվականին, որ Վրաստանը դառնալու է ՆԱՏՕ-ի անդամ: Դուք դաշինքի ոչ անդամ երկիր եք, սակայն մեծ ներդրում ունեք մեր գործունեությունում: Դուք մասնակցում եք «հստակ աջակցություն» ծրագրին: Այս ուսուցումը ապացուցում է այն, որ ունենք հզոր համագործակցություն»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
Ստոլտենբերգը կոչ է արել Ռուսաստանին, չեղարկել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախ պետություններ ճանաչելու որոշումը: