Շարմ էլ Շեյխում անուղղակի բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև
Շարմ էլ Շեյխում անուղղակի բանակցություններ են ընթանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների միջև

Շարմ էլ Շեյխում ընթանում են Իսրայելի և Համասի ներկայացուցիչների միջև անուղղակի բանակցություններ: CNN-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ։

Բանակցությունների նպատակն է աշխատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի վրա: Միջնորդները եգիպտացի և կատարցի են: Նրանք առանձին-առանձին հանդիպում են Իսրայելի և Համասի պատվիրակությունների հետ։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 29-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել էր Ղազայի վերաբերյալ 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիր: Մի քանի օր անց Համասը համաձայնել էր հրադադարի՝ համաձայն Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի։