Շառլ Միշելին վերահաստատեցինք իշխանությունների պատրաստակամությունը քաղաքական ուժերի հետ երկխոսելու վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ կարգավորենք քաղաքական գործընթացները. Իրակլի Ղարիբաշվիլի
Շառլ Միշելին վերահաստատեցինք իշխանությունների պատրաստակամությունը քաղաքական ուժերի հետ երկխոսելու վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ կարգավորենք քաղաքական գործընթացները. Իրակլի Ղարիբաշվիլի

Պարոն նախագահին վերահաստատեցինք իշխանությունների պատրաստակամությունը քաղաքական ուժերի հետ երկխոսելու վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ կարգավորենք քաղաքական գործընթացները և համատեղ ջանքերով պայքարենք մարտահրավերների դեմ, հոգանք մեր երկրի կայուն զարգացման համար, – այս մասին Եվրոպական խորհրդի նախագահի հետ հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Իրակլի Ղարիբաշվիլին խոսել է այն հարցերի մասին, որոնք քննարկել է Շառլ Միշելի հետ:

«Ես կրկին շնորհակալություն եմ հայտնում պարոն Շառլ Միշելին: Մենք գոհ ենք նրա այցից: Նրա այցը շատ կարևոր հաստատում է մեր երկրի բարեկամի կողմից: Սա Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյայի առաջին այցն է Վրաստան, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Վրաստանը Եվրամիության համար կարևոր գործընկեր է: Կցանկանայի նշել նաև, որ գլոբալ համավարակի համատեքստում այս այցը ցույց է տալիս Եվրամիության պատրաստակամությունը, շարունակել աջակցել Վրաստանին բարդ բարեփոխումների ճանապարհին, որոնք պետք է տանեն դեպի Եվրամիության լիիրավ անդամակցություն: Մենք պարոն նախագահին վերահաստատեցինք Վրաստանի և վրաց ժողովրդի ձգտումները դեպի եվրոպական արժեքներ: Ուզում եմ նշել, որ մենք շատ բեղմնավոր զրույց ունեցանք: Մենք անդրադարձել ենք մեր երկրին հուզող մի շարք հարցերի: Նշվեց նաև, որ եվրոպական ընտանիքին անդամակցությունը ոչ միայն քաղաքական տեսլականի մաս է, այլև վրաց ժողովրդի պատմական ընտրություն, և մենք հավատարիմ ենք այդ արժեքներին», – հայտարարել է Ղարիբաշվիլին:

Նրա խոսքով, հանդիպմանը քննարկվել են նաև երկկողմ համագործակցության հարցեր:

«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք նաև երկկողմ համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ուշադրություն է դարձվել երկրում ստեղծված քաղաքական իրավիճակի վրա: Մենք նախագահին վերահաստատեցինք իշխանությունների պատրաստակամությունը քաղաքական ուժերի հետ երկխոսելու վերաբերյալ, որպեսզի հնարավորինս շուտ կարգավորենք քաղաքական գործընթացները և համատեղ ջանքերով պայքարենք մարտահրավերների դեմ, հոգանք մեր երկրի կայուն զարգացման համար», – ասել է Ղարիբաշվիլին: