Շառլ Միշելը Եվրախորհրդարանի ամբիոնից Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել ազատել ձերբակալված լրագրող, Ռոման Պրոտասևիչին
Շառլ Միշելը Եվրախորհրդարանի ամբիոնից Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել ազատել ձերբակալված լրագրող, Ռոման Պրոտասևիչին

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Եվրախորհրդարանի ամբիոնից Ալեքսանդր Լուկաշենկոյին կոչ է արել ազատել ձերբակալված լրագրող, Ռոման Պրոտասևիչին:

«Պարոն Պրոտասևիչը պետք է անհապաղ ազատ արձակվի: Մինչ այդ դուք պատասխանատու եք նրա ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Մենք նաև դիմում ենք Բելառուսի ժողովրդին, հատկապես նրանց, ովքեր պայքարում են հանուն ժողովրդավարության, խոսքի ազատության և լրատվամիջոցների ազատության. Եվրամիությունը կանգնած է ձեր կողքին, և մենք կշարունակենք աջակցել ձեր պայքարին, ձեր ապագան փրկելու համար», – հայտարարել է Շառլ Միշելը:

Հիշեցնենք, որ Ռոման Պրոտասևիչը Բելաուսի իշխանությունների կողմից ձերբակալվել էր մայիսի 23-ին: Աթենքից դեպի Վիլնյուս թռչող «Ռայն Էարի» չվերթը, որի վրա եղել է լրագրողը, Բելառուսի իշխանությունների կողմից բռնի կերպով նստեցվել է Մինսկում: