Եվրոպական խորհրդի նախագահ, Շարլ Միշելը մարտին ծրագրում է այցելել Վրաստան և Ուկրաինա: Այս մասին տեղեկատվությունը տարածում են ուկրաինական լրատվամիջոցները, հիմնվելով Շարլ Միշելի ներկայացուցչի վրա:
Ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո, Շարլ Միշելը հայտարարել է Ուկրաինա կատարելիք այցի մասին:
Դրանից հետո, Եվրոպական խորհրդի նախագահի ներկայացուցիչը պարզաբանել է, որ Շարլ Միշելը մարտին կայցելի Ուկրաինա և Վրաստան, վերահաստատելու Եվրամիության աջակցությունը այս երկու երկրների հանդեպ: