Շառլ Միշելը հուլիսի 19-ին կհանդիպի Սալոմե Զուրաբիշվիլիի և Իրակլի Ղարիբաշվիլիի հետ
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հուլիսի 19-ին, Բաթումիում կհանդիպի Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Շառլ Միշելի գրաֆիկը հրապարակված է Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքում:
Հուլիսի 19-ին Շառլ Միշելը ելույթ կունենա Բաթումիի միջազգային համաժողովում:
Բացի այդ, Եվրոպական խորհրդի նախագահը կհանդիպի Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Նույն օրը նախատեսված է Շառլ Միշելի համատեղ հանդիպումը Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահների հետ, որից հետո տեղի կունենա մամուլի ասուլիս:
Նշենք, որ Վրաստան այցից առաջ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան և Ադրբեջան: