Շառլ Միշել. Եվրամիությունը ցանկանում է մասնակցել և խթանել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ջանքերը, և այդ հարցը լինելու է Վրաստանում մեր աշխատանքների օրակարգում
Եվրամիությունը ցանկանում է մասնակցել և խթանել Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության ջանքերը, և այդ հարցը նույնպես լինելու է Վրաստանում մեր աշխատանքների և ծրագրերի օրակարգում,- այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը՝ Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսին:
Միշելի խոսքով, կայուն խաղաղություն և բարեկեցություն նշանակում է լավ համաձայնագրեր և դրանց իրագործում:
«Տարբեր ոլորտներում տարածաշրջանային համագործակցությունը կարևոր է: Նշվել է էներգետիկ ոլորտի կարևորությունը տարածաշրջանում և դրանից դուրս: Ենթակառուցվածքները ևս կարևոր են: Սա հատկապես վերաբերում է փոխադրման և դրանց տարբեր երթուղիներին: Այս դեպքում ԵՄ-ն ցանկանում է մասնակցել և խթանել տարածաշրջանային համագործակցության ջանքերը: Մենք ցանկանում ենք այս ուղերձը հղել բոլոր կողմերին և երկրներին, որոնք պատրաստ են մոբիլիզացվել այս հարցի շուրջ: Այս թեման կլինի նաև Վրաստանում մեր աշխատանքի և ծրագրերի օրակարգում: Մենք հավատում ենք, որ կայուն խաղաղություն և բարեկեցություն նշանակում է լավ համաձայնագրեր և դրանց իրագործում», – ասաց Շառլ Միշելը: