Շառլ Միշել. «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի Ռուսաստանը և դրանից բխող սպառնալիքները
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությամբ, «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովին քննարկման հիմնական թեմաներից մեկը կլինի Ռուսաստանը և դրանից բխող սպառնալիքները: Տեղեկատվությունը տարածում է «Reuters» գործակալությունը:
«Ռուսաստանը կդառնա քննարկման հիմնական թեմաներից մեկը: «Մեծ յոթնյակի» երկրների ներկայացուցիչները ընդհանուր տեսակետ ունեն Ռուսաստանի ավերիչ գործողությունների վերաբերյալ: Եվրամիությունը դատապարտում է կազմակերպության հասցեին իրականացված Ռուսաստանի ավերիչ և սադրիչ գործողությունները: Ես այդ հարցը բարձրացրեցի նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում», – ասաց Շառլ Միշելը:
«Մեծ յոթնյակի» գագաթնաժողովը տեղի կունենա Մեծ Բրիտանիայում՝ հունիսի 11-13-ը: