Շառլ Միշել. Մենք Վրաստանում ողջունում ենք կուսակցությունների միջև կնքված համաձայնությանը ընտրական բարեփոխման վերաբերյալ, դրա գործարկումը կլինի կարևոր և մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը

Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարում է, որ Եվրամիությունն աջակցում է տնտեսական և օրենքի գերագույնության վրա հիմնված բարեփոխումները: Այս մասին Շառլ Միշելը հայտարարել է «Արևելյան գործընկերության» անդամ երկրների առաջնորդների և Եվրամիության առաջնորդների հանդիպումից հետ անցկացված մամլո ասուլիսին՝ ի պատասխան Վրաստանի Առաջին ալիքի հարցին:

Վրաստանի Առաջին ալիքը հետաքրքրվել է, ինչ պետք է սպասի Վրաստանն առաջիկայում «Արևելյան գործընկերության» ծրագրից:

Շառլ Միշելի խոսքով, կարևոր կլինի Վրաստանում ընտրական բարեփոխման մասին քաղաքական կուսակցությունների միջև եղած համաձայնության գործարկումը:

«Մեր գլխավոր սկզբունքն է «ավելին՝ ավելիի համար»: Ուստի աջակցում ենք ավելի շատ բարեփոխումների, հատկապես տնտեսական բարեփոխումներին, օրենքի գերագույնության վրա հիմնված բարեփոխումներին և ժողովրդավարական արժեքներին: Օրինակ, Վրաստանում մենք ողջունում ենք կուսակցությունների միջև կնքված համաձայնությանը ընտրական բարեփոխման վերաբերյալ, դրա գործարկումը կլինի կարևոր և մենք կհետևենք իրադարձությունների զարգացմանը»,- հայտարարել է Շառլ Միշելը: