Տարածաշրջանների անասնաբուժական կլինիկաները անվճար կիրականացնեն տնային շների ստերիլիզացում և չիպավորում
Սննդամթերքի ազգային գործակալությունում հանդիպում է անցկացվել այն անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչների հետ, որոնք Վրաստանի տարբեր տարածաշրջաններում հիպերպոպուլյացիայի (գերբնակեցման) ծրագրի շրջանակներում իրականացնում են տիրոջով էգ շների ստերիլիզացում և գրանցում/չիպավորում միասնական էլեկտրոնային բազայում։
Սննդամթերքի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ հանդիպմանը գործակալության ղեկավար Գիորգի Իակոբաշվիլին ընդգծել է մասնավոր հատվածի և պետության համագործակցության կարևորությունը և նշել, որ ծրագրի արդյունավետ իրականացման համար մասնակից կողմերի միջև մշտական հաղորդակցությունն անհրաժեշտություն է։
«Մարդու առողջության պահպանման և հասարակական անվտանգության ապահովման համար սահմանված է ինչպես անտուն/խնամվող, այնպես էլ տիրոջով շների նույնականացում-գրանցումը և չիպավորումը։ Նաև, անհրաժեշտության դեպքում, էգ շների ստերիլիզացումը, ինչը գործակալության հետ մեկտեղ ապահովում են մասնավոր անասնաբուժական կլինիկաները։ Այս գործընթացում կարևոր է տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավվածությունը»,— հայտարարել է Գիորգի Իակոբաշվիլին։
Հանդիպմանը մասնակցել են Սննդամթերքի ազգային գործակալության ղեկավարի տեղակալ Ալեքսանդրե Զուրաբիշվիլին, Անասնաբուժական վերահսկողության դեպարտամենտի և հիպերպոպուլյացիայի ծրագրում ներգրավված անասնաբուժական կլինիկաների ներկայացուցիչները։