Շառլ Միշել - Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այժմ մեզ իրական երկխոսություն է պետք, Վրաստանի ապագան Եվրամիությունում է
Շառլ Միշել - Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկել ենք Վրաստանում տեղի ունեցող վերջին զարգացումները, այժմ մեզ իրական երկխոսություն է պետք, Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Հեռախոսազրույց է տեղի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի միջև։

Այս մասին սոցցանցում գրում է Եվրոպական խորհրդի նախագահը։

«Վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ հեռախոսազրույցի ընթացքում մենք քննարկեցինք Վրաստանի վերջին զարգացումները և վերահաստատեցինք Եվրամիության լիակատար աջակցությունը բոլոր վրացիներին, ովքեր առաջ են քաշում իրենց երկրի եվրոպական ապագան։ Պետք է լսելի լինի Վրաստանի քաղաքացիների բաց, ժողովրդավարական և բազմակարծ հասարակության կոչը։ Ակտիվ բանավեճը հիմնաքարն է, և այժմ իրական երկխոսություն է անհրաժեշտ: Վրաստանի ապագան Եվրամիությունում է։ Բաց մի թողեք այս պատմական հնարավորությունը»,- գրում է Շառլ Միշելը։