Շառլ Ազնավուրի պատվին Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է ոսկեգույնով
Լեգենդար շանսոնյե և դերասան Շառլ Ազնավուրի պատվին Փարիզի Էյֆելյան աշտարակը լուսավորվել է ոսկեգույնով:
Բացի այդ, Ենայի կամրջին, որը տանում է դեպի Էյֆելյան աշտարակ, հնչում են երգչի հայտնի ստեղծագործությունները:
Փարիզի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, առաջիկայում որևէ փողոց, պողոտա կամ պուրակ կանվանակոչվի Շառլ Ազնավուրի անունով:
Հիշեցնենք, որ երեկ, թիֆլիսահայությունը Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության շենքի դիմաց հարգանքի տուրք էր մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին:
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի մեկին, Ֆրանսիայի հարավային մասում, 94 տարեկանում:
https://www.facebook.com/brutofficiel/videos/853179801554260/UzpfSTE3NTc3ODIzOTQ0NzE0MDA6Vks6ODUzMTc5ODAxNTU0MjYw/