Շանհայի միջազգային կինոփառատոնին անցկացվելու են վրացական ֆիլմերի ցուցադրություններ

Ասիայում, հունիսի 15-25-ին անցկացվելու է Շանհայի միջազգային կինոփառատոնը:

Փառատոնի գլխավոր մրցութային ծրագրում է Գերմանիայում ստեղծագործող վրաց ռեժիսոր Դիտո Ցինցաձեի «Շնչիր-արտաշնչիր» ֆիլմը: Այն Վրաստանի, Շվեդիայի և Ռուսաստանի ընդհանուր աշխատանքն է: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան Շանհայում կայանալու է հունիսի 22-ին:

Belt and Road Initiative փառատոնի շրջանակներում ֆիլմերի շաբաթյակը հյուրընկալելու է բազմաթիվ կինոցուցադրություններր: Այդ թվում կլինի Թինաթին Ղաջրիշվիլու «Հորիզոն» ֆիլմը: