Շալվա Պապուաշվիլի․ Վրաստան-ԱՄՆ հարաբերություններն ընթանում են դեպի վերաբեռնում․ հատկանշական է, որ «Թրամփ Թաուերի» (Trump Tower) նախագծի իրականացումը վկայում է երկրի կայուն զարգացման հանդեպ Թրամփի անձնական վստահության մասին

13:02, 27.09.2026

Մենք ոչ ոքի վրա չենք հարձակվում. մենք 14 տարի շարունակ խաղաղություն ենք պահպանել։ Մեր քննադատությունը միշտ պատասխան է Վրաստանի և վրաց ժողովրդի դեմ ուղղված հարձակումներին։ Մենք, վրաց ժողովրդի հետ միասին, մեզ իրավունք ենք վերապահում քննադատել ցանկացած պետություն կամ քաղաքականություն, որն առնչվում է Վրաստանի ազգային շահերին, – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ Պապուաշվիլիի՝ եթե որևէ մեկը ցանկանում է լռեցնել Վրաստանի կառավարությանն ու վրաց ժողովրդին՝ հանուն սեփական հարմարավետության, ապա դրան հասնելու միակ ճանապարհը վրաց ժողովրդի վրա հարձակումներից զերծ մնալն է։

«Ինչ վերաբերում է Ամերիկայի հետ հարաբերություններին, ապա վերջին ամիսների դինամիկան ցույց է տալիս, որ դրանք շարժվում են դեպի վերաբեռնում. մենք գոհ ենք երկու երկրների միջև առկա դինամիկայից։ Մասնավորապես, նշանակվել է գործերի նոր ժամանակավոր հավատարմատար, ով շատ դրական է տրամադրված մեր երկրի նկատմամբ, և կապ է հաստատվել արտաքին գործերի գերատեսչությունների միջև։ Բացի այդ, Վրաստանում մեկնարկել է «Թրամփ Թաուեր» (Trump Tower) նախագիծը, ինչը վկայում է Վրաստանի կայուն զարգացման հանդեպ Թրամփի անձնական վստահության մասին։ Այս ամենը ցույց է տալիս, որ հարաբերությունները ճիշտ ուղու վրա են»։ «Մենք հստակ նշել ենք մեր չափանիշը՝ թե երբ կկարողանանք ասել, որ այս հարաբերություններն ամբողջությամբ համապատասխանում են մեր ակնկալիքներին։ Նոր ռազմավարական գործընկերության հաստատումն այն չափանիշն է, որի դեպքում մենք կասենք, որ գոհ ենք», – ասել է Պապուաշվիլին։

Նմանատիպ