Շալվա Պապուաշվիլի․ Ֆրանսիայում բռնությունը պետք է դադարի․ բոլոր կառավարությունները պարզապես պետք է իմանան, որ երբ այլ վայրերում բռնությանն աջակցում ես, նույն բռնությունը ստանալու ես սեփական երկրում

13:18, 19.10.2026

Հիշում ենք Մակրոնի հայտարարությունները, երբ նա սատարում էր Վրաստանի խորհրդարանը հրկիզել փորձող բռնարար ամբոխին։ Եթե ուրիշ երկրում քամի ես ցանում, ապա սեփական երկրում փոթորիկ կհնձես,- այս մասին հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ այժմ Ֆրանսիան բախվել է սեփական պետական ​​ինստիտուտների դեմ ուղղված հարձակման։

«Աշխարհն այնպես է կառուցված, որ, ի վերջո, ով չարիք է ցանում, նույնը կհնձի նաև սեփական տանը։ Միաժամանակ, մենք ականատես եղանք ոստիկանական դաժանության. մի անձի՝ երեխայի, անչափահասի, ձեռքը պոկվել է, մեկ ուրիշ երեխայի՝ անչափահասի, աչքն է հանվել։ Մի երիտասարդի ծնոտը կոտրվել և ջարդուփշուր է եղել։ Փաստացի, մենք տեսնում ենք արյունալի տարեգրություն Փարիզի փողոցներից։ Կարևոր է, որ այս բռնությունը դադարի։ Մենք չենք վարվում այնպես, ինչպես եվրոպական որոշ իշխանություններ, որոնք ուրիշ երկրում տեղի ունեցող բռնությանը հետևում են հրճվանքով, իսկ հետո նաև խրախուսում այն։ Բնականաբար, այս բռնությունը պետք է դադարի, սակայն յուրաքանչյուր իշխանություն պետք է գիտակցի՝ եթե այլ վայրում բռնության ես աջակցում, ապա, ի վերջո, նույն բռնությանը կբախվես նաև սեփական երկրում»,- նշել է Շալվա Պապուաշվիլին։

Նմանատիպ