Շալվա Պապուաշվիլի՝ ALDE-ն կա՛մ պետք է ստիպի «Լելո»-ին տարանջատվել ահաբեկչությունից, կա՛մ հեռացնի այն իր շարքերից, հակառակ դեպքում ինքն էլ կդառնա ահաբեկչությանը աջակցող միավորում
«Լիբերալների և դեմոկրատների եվրոպական դաշինքը» (ALDE) կա՛մ պետք է ստիպի «Լելո» կուսակցությանը տարանջատվել ահաբեկչությունից, կա՛մ հեռացնի «Լելո»-ին իր շարքերից. այս մասին սոցիալական ցանցում գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Ինչպես գրում է Պապուաշվիլին, «հակառակ դեպքում ALDE-ն ինքը կդառնա ահաբեկչությանը սատարող միավորում»։
Ի գիտություն՝ ահաբեկչական գործողության փորձի մեղադրանքով, նոյեմբերի 29-ի դրվագով, Ալեկո Էլիսաշվիլին դատապարտվել է 13 տարվա ազատազրկման։