Շալվա Պապուաշվիլին ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի շիրիմին

21:39, 17.06.2025

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Թուրքիայի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ծաղկեպսակ է դրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի շիրիմին և հարգանքի տուրք է մատուցել Թուրքիայի Հանրապետության հիմնադիրի հիշատակին։

Խորհրդարանի նախագահը Աթաթուրքի դամբարանում էր՝ պատվիրակության անդամների հետ միասին։

Պատվիրակության կազմում էին Վրաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Իլիա Ինջիան, Արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահ Ալեքսանդր Տաբատաձեն, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հետ բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Ճղոնիան։

Նմանատիպ