Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է մահմեդական համայնքին Ղուրբան Բայրամի կապակցությամբ
Շալվա Պապուաշվիլին շնորհավորում է մահմեդական համայնքին Ղուրբան Բայրամի կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է մահմեդական համաքաղաքացիներին Ղուրբան Բայրամի առթիվ։

«Շնորհավորում եմ մեր մահմեդական համաքաղաքացիներին Ղուրբան-Բայրամի տոնի առթիվ։

Ես միանում եմ ձեր ուրախությանը և նշում այս թանկ օրը ձեզ հետ։

Ցանկանում եմ մեր երկրին մաղթել խաղաղություն և բարգավաճում, հզորացում և ինտեգրում, իսկ ձեր ընտանիքներին՝ ուրախություն և սեր»,- իր շնորհավորանքում ասել է Շալվա Պապուաշվիլին։