Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնում է Չինաստան՝ Ժողովրդական կոնգրեսի նախագահի հրավերով
Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնում է Չինաստան՝ Ժողովրդական կոնգրեսի նախագահի հրավերով

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պատվիրակության հետ պաշտոնական այցով մեկնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Շալվա Պապուաշվիլին բարձր մակարդակի հանդիպումներ կանցկացնի։

Շալվա Պապուաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին տեղակալ, Վրաստան-Չինաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Գիորգի Վոլսկին, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Նինո Ծիլոսանին, Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Սոզար Սուբարին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ Գելա Սամխարաուլին։

Սա Վրաստանի խորհրդարանի նախագահի առաջին պաշտոնական այցն է Չինաստան վերջին 20 տարվա ընթացքում։