Իր պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) 66-րդ գլխավոր վեհաժողովին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում։ Վրաստանի խորհրդարանի մամուլի կենտրոնը հաղորդում է։
Տեղեկատվության համաձայն՝ Վրաստանը դառնում է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ, իսկ Շալվա Պապուաշվիլին կղեկավարի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովը վեցամսյա ժամկետով։
«Վեհաժողովի շրջանակներում նախատեսված է Վրաստանի խորհրդարանի նախագահի ելույթը և բարձր մակարդակի հանդիպումներ։ Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են տնտեսական քաղաքականության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում Վրաստանի խորհրդարանի մշտական պատվիրակության ղեկավար Իրակլի Մեզուրնիշվիլին և Վրաստանի խորհրդարանի մարդու իրավունքների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալուդա Ղուդուշաուրին», – նշվում է հրապարակված տեղեկատվության մեջ։
Խորհրդարանի նախագահի պաշտոնական այցը կավարտվի նոյեմբերի 24-ին։