Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Սլովակիա
Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Սլովակիա

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավա։

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այցի շրջանակներում Վրաստանի խորհրդարանի նախագահը կհանդիպի Սլովակիայի խորհրդարանի նախագահի հետ, որից հետո համատեղ հայտարարություն կարվի լրատվամիջոցների համար։

Խորհրդարանի նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակության կազմում են՝ խորհրդարանի փոխնախագահ Իլյա Ինջիան, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխին և «Վրացական երազանք» խմբակցության փոխնախագահ Ռիմա Բերաձեն։