Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լյուքսեմբուրգ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին պաշտոնական այցով մեկնել է Լյուքսեմբուրգ։
Այցի շրջանակներում նախատեսված են Վրաստանի խորհրդարանի նախագահի և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի միջև անձնական և ընդլայնված հանդիպումներ։
Խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են՝ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն, Եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Լևան Մախաշվիլին և ընթացակարգային հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Դավիթ Մաթիկաշվիլին։
Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը Լյուքսեմբուրգ է մեկնել Բելգիայից, որտեղ նույնպես այցով էր։