Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (PABSEC) գլխավոր քարտուղար Ասաֆ Հաջիևին։

Խորհրդարանի մամուլի ծառայության տեղեկացմամբ՝ Ասաֆ Հաջիևը նշել է PABSEC-ում Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի առանձնահատուկ դերը և ընդգծել է երեք երկրի միջև հետագա արդյունավետ համագործակցության կարևորությունը։

«Հանդիպմանը ուշադրություն դարձվեց այս տարվա նոյեմբերին Բուլղարիայում նախատեսված PABSEC-ի գլխավոր վեհաժողովի նիստին, որտեղ Վրաստանը կդառնա PABSEC-ի նախագահող երկիր, իսկ Վրաստանի խորհրդարանի նախագահը՝ PABSEC-ի նախագահ։

Շալվա Պապուաշվիլին նշեց, որ Վրաստանը մեծ պատասխանատվությամբ կմոտենա PABSEC-ի նախագահությանն ու ակտիվորեն կղեկավարի խորհրդարանական վեհաժողովի գործունեությունը։

Հանդիպման ընթացքում նաև ընդգծվեց խաղաղության և կայունության նշանակությունը Սևծովյան տարածաշրջանում, ինչը կնպաստի միջին միջանցքի ներուժի իրացմանը», – ասված է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունում։