Շալվա Պապուաշվիլին հանդիպել է պորտուգալախոս պետությունների համադաշնության գործադիր քարտուղարի հետ

16:02, 25.11.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Պորտուգալալեզու Պետությունների Համագործակցության (CPLP) գործադիր քարտուղար Զաքարիա դա Կոստայի հետ։

Ինչպես նշել է Շալվա Պապուաշվիլին, Պորտուգալիայի հետ բարեկամական հարաբերությունները զգալի ներդրում են ունեցել Լուսոֆոն պետությունների հետ Վրաստանի շփումների զարգացման գործում։

Խորհրդարանի նախագահի խոսքով, պորտուգալալեզու պետությունների համագործակցության ասոցացված դիտորդ երկրի կարգավիճակը կարևոր է Վրաստանի օկուպացված տարածքների չճանաչման քաղաքականության հաջող իրականացման համար։

Շալվա Պապուաշվիլին շնորհակալություն է հայտնել Համագործակցության գործադիր քարտուղարին և պորտուգալալեզու պետությունների համագործակցության անդամ երկրներին՝ Վրաստանի տարածքային ամբողջականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար։

Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև ռուսական ագրեսիան և միջազգային անվտանգության ժամանակակից մարտահրավերները։ Ընդգծվել է կանոնների վրա հիմնված միջազգային օրակարգի հարգման կարևորությունը։

Զաքարիա դա Կոստան նշել է, որ պորտուգալալեզու պետությունների համագործակցությունը պատրաստ է Վրաստանի հետ հետագա համագործակցության և չճանաչման քաղաքականության խթանման։

Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։

Նմանատիպ