Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Իսլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի ԱԳ նախարարների հետ.
Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Իսլանդիայի արտաքին գործերի նախարար Տորդիս Կոլբրունն Ռեյկֆորդ Գիլֆադոտտիրի, Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաեի, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի և Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահկնայի հետ։
Կողմերը քննարկել են խորհրդարանի ընդունած «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Պատվիրակության անդամներն իրենց մտահոգությունն են հայտնել նշված օրենքի ընդունման կապակցությամբ։ Վրացական կողմն ընդգծել է ոչ առևտրային կազմակերպությունների ոլորտում թափանցիկության պակասի խնդիրը և դրա լուծման անհրաժեշտությունը։
Կողմերը քննարկել են նաև հետագա անելիքները։ Նշվել է հետագա երկխոսության պատրաստակամությունը։
Հանդիպմանը մասնակցել են խորհրդարանի փոխնախագահ Նինո Ցիլոսանին, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլին։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։