Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ
Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Ինչպես գրում է Շալվա Պապուաշվիլին իր ֆեյսբուքյան էջում, հանդիպմանը քննարկվել են մի քանի հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում ընթացող իրադարձությունները։

«Ես արդյունավետ հանդիպում ունեցա Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։ Խոսեցինք տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման կարեւորության մասին: Ես նշեցի, որ Վրաստանը միշտ պատրաստ կլինի նպաստել տարածաշրջանային խաղաղությանը։ Մենք կենտրոնացել ենք «Միջին միջանցքի» աճող կարևորության և տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորությունների վրա։ Արմեն Գրիգորյանը շնորհավորել է Վրաստանին՝ Եվրահանձնաժողովից ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի վերաբերյալ դրական հանձնարարական ստանալու կապակցությամբ»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։