Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Չիլիի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Չիլիի Հանրապետության Ազգային Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ Կլաուդիա Միքսի հետ։
Հանդիպմանը խոսվել է Վրաստանի և Չիլիի միջև երկկողմ հարաբերությունների խորացման, ինչպես նաև միջազգային անվտանգության միջավայրի մասին։
Շալվա Պապուաշվիլին նշել է, որ Վրաստանի խորհրդարանում արդեն ձևավորվել է Չիլիի Հանրապետության հետ բարեկամության խումբ և հույս է հայտնել, որ մոտ ապագայում Չիլիի խորհրդարանում կստեղծվի Վրաստանի հետ բարեկամության խումբ։
Խորհրդարանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Չիլիի Հանրապետությանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Վրաստանի օկուպացված շրջաններից ներքին տեղահանվածների և փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձեւին նախնական աջակցության համար։
Տեղեկությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։