Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ավստրալիայի համադաշնության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

16:21, 13.10.2022

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ավստրալիայի համադաշնության խորհրդարանի ներկայացուցիչների պալատի նախագահ Միլթոն Դիկի հետ։

Ըստ Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության՝ հանդիպման ընթացքում Շալվա Պապուաշվիլին իր երախտագիտությունն է հայտնել Ավստրալիային՝ Վրաստանի տարածքային ամբողջականության, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի և Մարդու իրավունքների խորհրդի բանաձևերի աջակցության և համահովանավորության համար։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ավստրալիայի երկկողմ հարաբերությունները։ Ընդգծվեց, որ 2022 թվականի հուլիսի 16-ին լրացավ Վրաստանի և Ավստրալիայի համադաշնության միջև դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը։

Նմանատիպ