Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի օգնականի հետ
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ժողովրդավարության, մարդու իրավունքների և կառավարման հարցերով կառավարչի օգնական Շենոն Գրինի հետ։
Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Շալվա Պապուաշվիլին երախտագիտություն է հայտնել ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Վրաստանին երկարաժամկետ աջակցության համար։ Նա ողջունել է ԱՄՆ ՄԶԳ 2020-2025 թվականների ռազմավարությամբ Վրաստանի համար սահմանված առաջնահերթությունները, որոնք ուղղված են Վրաստանի հետագա ժողովրդավարական զարգացմանը, տնտեսական աճին և դիմադրողականության ամրապնդմանը։
«Շենոն Գրինը դրական է գնահատել Վրաստանի հետ ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը։ Նա շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակի կապակցությամբ։ Կողմերը խոսել են Վրաստանի կողմից Եվրամիության ինը քայլերի իրականացման մասին։ Քննարկվել են նաև հետագա համագործակցության ուղղությունները։ Շենոն Գրինը պատրաստակամություն է հայտնել նաև հետագայում աջակցել Վրաստանին, ներառյալ Եվրամիության ինը քայլերի իրականացումը»,- ասվում է տեղեկատվության մեջ։