Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությանը
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատվիրակությանը։
Կողմերը դրականորեն գնահատել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ հարաբերությունները։
Շալվա Պապուաշվիլին ադրբեջանական կողմին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Վրաստանի կողմից ներկայացված՝ օկուպացված տարածքներից բռնի տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի վերաբերյալ բանաձևի աջակցության համար։
Հանդիպման ընթացքում նշվել է օրենսդիր մարմինների նախագահների, հանձնաժողովների և բարեկամության խմբերի միջև արդյունավետ խորհրդարանական համագործակցությունը, ինչպես նաև ընդգծվել է երկկողմ այցելությունների դրական դինամիկան։
Հատուկ ուշադրություն է դարձվել երիտասարդների միջև կապերի ամրապնդման կարևորությանը և այս ուղղությամբ նախատեսվող միջոցառումներին։ Այս առումով ընդգծվել է կրթության հանձնաժողովների կարևոր դերը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Ադրբեջանի Հանրապետության հետ խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար, կրթության, գիտության և երիտասարդական հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միկանաձեն և սպորտի հանձնաժողովի նախագահ Վիկտոր Սանիքիձեն։
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը։