Շալվա Պապուաշվիլին հանդիպեց Մալայզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակի հետ

21:48, 30.07.2025

Խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հանդիպեց Մալայզիայի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոհարի բին Աբդուլի հետ։

Կողմերը շեշտեցին երկու երկրների միջև զարգացող հարաբերությունները։

Ուշադրությունը կենտրոնացավ խորհրդարանական կապերի վրա: Կողմերը հայտնեցին խորհրդարանական համագործակցությունը հետագա զարգացնելու իրենց պատրաստակամությունը։

Նշվեց նաև առևտրատնտեսական, զբոսաշրջության և կրթության ոլորտներում համագործակցության ներուժը։

Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի (ASEAN) շրջանակներում համագործակցությանը։ Ներկայացուցիչների պալատի նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի ASEAN-ի խորհրդարանական ասամբլեայի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին, որը կկայանա սեպտեմբերին Մալայզիայում։

Շալվա Պապուաշվիլին շնորհավորել է մալայզիական կողմին նշված կազմակերպությունում նախագահության կապակցությամբ և մաղթել հաջողություններ։

Հանդիպումը տեղի է ունեցել Ժնևում ընթացող խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի շրջանակներում։ Խորհրդարանի նախագահից բացի, միջոցառմանը մասնակցում է նաև արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։

Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի խորհրդարանը։

Նմանատիպ