Շալվա Պապուաշվիլի. Ժնև կատարած իմ այցի ընթացքում ես հնարավորություն կունենամ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու և քննարկելու մեր պետության համար ազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Շալվա Պապուաշվիլի. Ժնև կատարած իմ այցի ընթացքում ես հնարավորություն կունենամ հանդիպելու գործընկերների հետ, շփվելու և քննարկելու մեր պետության համար ազգային հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Այս մակարդակի միջոցառում անցկացվում է հինգ տարին մեկ անգամ, ներկայացված է ավելի քան 100 երկիր խորհրդարանի նախագահների մակարդակով և դա եզակի հնարավորություն է գործընկերների հետ հանդիպումների, շփման և մեր երկրի ազգային շահերից ելնելով՝ հարցերի քննարկման համար, – այս մասին Ժնևում հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, որտեղ գտնվում է այցով։

Պապուաշվիլիի խոսքով՝ հանդիպումների ընթացքում իր կողմից ամեն ինչ կներկայացվի վրացական տեսանկյունից։

«Կունենամ հնարավորություն ինչպես գործընկերների հետ երկկողմ հանդիպումների, այնպես էլ կոնֆերանսի շրջանակում զրույցների։ Նաեւ ելույթ կունենամ գործընկերների առաջ այն թեմայով, որի շուրջ անցկացվում է կոնֆերանսը։ Իհարկե, այս ամենը կներկայացվի մեր կողմից՝ վրացական տեսանկյունից», – հայտարարել է Պապուաշվիլին։