Շալվա Պապուաշվիլի. Երեկ մենք տեսանք սուտ, ենթարկելու ցանկություն, անկարգության կոչ, և այս ամենը հանուն Եվրոպայի
Քութաիսիի նախընտրական միջոցառմանը ես ասացի, թե ինչպես են պատերազմը ներկայացնում որպես խաղաղություն, մեկ ոտքի վրա կանգնելը՝ որպես ազատություն, սուտը՝ որպես ճշմարտություն, Հուդայի համբույրը՝ որպես սեր վրաց ժողովրդի հանդեպ,- գրել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սոցցանցում։
Պապուաշվիլիի խոսքով, երեկ ընդդիմության հանրահավաքում բնակչությունը տեսել է սուտ, ենթարկվելու ցանկություն, անկարգության կոչ։
«Քութաիսիի նախընտրական միջոցառմանը ես ասացի, թե ինչպես են պատերազմը ներկայացնում որպես խաղաղություն, մեկ ոտքի վրա կանգնելը՝ որպես ազատություն, սուտը՝ որպես ճշմարտություն, Հուդայի համբույրը՝ սեր վրաց ժողովրդի հանդեպ։ Երեկ մենք տեսանք իր ամբողջությամբ սուտը, հնազանդվելու ցանկությունը, անկարգության կոչը: Հատկապես առատությամբ – Հուդայի համբույրը՝ ներկայացված որպես վրացիների հանդեպ սեր: Եվ այս ամենը՝ հանուն Եվրոպայի»,- գրում է Պապուաշվիլին։