Շալվա Պապուաշվիլի. Խորհրդարանի առաջին նիստին դեսպաններ հրավիրված չեն, սա ներքին պետական հարց է
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի խոսքով՝ դեսպանները հրավիրված չեն տասնմեկերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստին։
Ինչպես պարզաբանել է Պապուաշվիլին, սա ներքին պետական հարց է։
«Չեմ հրավիրել։ Երկու օր առաջ արդեն ուղարկել եմ հրավերները։ Խորհրդարանի առաջին նիստին հրավիրված են կառավարության անդամներ և սահմանադրական մարմինների ներկայացուցիչներ։ Ինչ վերաբերում է դեսպաններին, ապա նրանք հրավիրված չեն առաջին նիստին, քանի որ դա մեր ներքաղաքական հարցն է, որը վերաբերում է ընտրություններին և խորհրդարանի առաջին նիստին։ Այդ թվում օտարերկրացիների սխալ ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար կարեւոր է, որ գործընթացում դեսպանների կամ այլ երկրների ներգրավումն անհրաժեշտություն չլինի։ Վրացիներս պետք է գիտակցենք, որ սա Վրաստանի խորհրդարանն է, և խորհրդարանի նորընտիր անդամների հետ միասին ներկայացված կլինեն կառավարությունն ու սահմանադրական մարմինները», – ասել է Շալվա Պապուաշվիլին։