Շալվա Պապուաշվիլի - Շնորհակալություն յուրաքանչյուր ոստիկանի, հատուկ նշանակության զորքերի աշխատակցի, անվտանգության ծառայության աշխատակցի և կառավարության անվտանգության աշխատակցի, ովքեր թույլ չտվեցին ներքին և արտաքին թշնամիներին խախտել երկրի խաղաղ զարգացման սահմանները
Երեկ Վրաստանը վերապրեց Մայդանացում, արյունահեղություն, քաոս և վերադարձ դեպի մութ անցյալ։ Մենք վերապրեցինք ոչ թե այն պատճառով, որ որևէ ծայրահեղական կամ նրա օտարերկրյա հրահանգիչը ուշքի եկավ։ Մենք վերապրեցինք, որովհետև իրավապահ մարմինները պաշտպանեցին իրենց երկիրը,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ ինքը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր ոստիկանի, հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի, անվտանգության ծառայության և կառավարության անվտանգության աշխատակցի, ովքեր երեկ «իրենց կյանքի և առողջության վտանգի տակ թույլ չտվեցին ներքին և արտաքին թշնամիներին խախտել մեր երկրի խաղաղ զարգացման սահմանները»։
«Ներքին և արտաքին ուժերը, որոնք տարիներ շարունակ փորձել են ապակայունացնել Վրաստանը, փորձեցին վճռական պայքար մղել վրաց ժողովրդի դեմ և դառը պարտություն կրեցին։ Երեկ մենք տեսանք արտասահմանից առաջնորդվող մարդկանց, ովքեր պատրաստ էին, իրենց ամբիցիաներով, ատելությամբ և վրեժխնդրությամբ մղված, տապալել օրինական ընտրված իշխանությունը և դրա հետ մեկտեղ տապալել Վրաստանի, մեր ժողովրդի և մեր երեխաների ապագան։ Այսօր այլևս չարժե խոսել այն մի քանի արկածախնդիրների մասին, ովքեր գլխավորել են իշխանությունը տապալելու փորձը։ Նրանց մեղքը կշռվել է, նրանց մեղքը չափվել է, և նրանք կստանան համապատասխան պատիժ», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։