Շալվա Պապուաշվիլի. Սալոմե Զուրաբիշվիլին ասաց, որ մեկ ID քարտով կարելի էր քվեարկել 17 անգամ, ինչո՞ւ չասաց 16, 19, թող խոստովանի, որ նա բամբասում էր կամ ապացույցներ ներկայացնի

12:30, 31.10.2024

Սալոմե Զուրաբիշվիլին արտասահմանյան մամուլից մեկիի հետ զրույցում ասել է, որ ընտրությունները կեղծելու համար օգտագործվել է կարուսել, մեկ ID քարտով հնարավոր է եղել քվեարկել մոտ 17 անգամ, դա ուղղակի մեղադրանք է,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Ըստ Պապուաշվիլիի, քանի որ Սալոմե Զուրաբիշվիլին կոնկրետ թիվ է նշել, նա կարող է մանրամասն տեղեկություններ ունենալ մեթոդաբանության վերաբերյալ, ուստի պետք է ապացույցներ ներկայացնի։

«Սալոմե Զուրաբիշվիլին չասաց՝ 16, 18, նա ասաց՝ 17, քանի որ մեթոդաբանության վերաբերյալ որոշակի մանրամասն տեղեկություններ ունի, ուստի պետք է դուրս գա ու ասի՝ ինչու 17։ Ինչո՞ւ չասաց 16 կամ 19: Նա ասաց, թե կոնկրետ ինչ է արվել: Կամ նա պետք է ասի, որ ինքը բամբասում է և դրանով է եղել զբաղված միջազգային մամուլի հետ և խարխլում էր վրացիների հեղինակությունը, կամ պետք է ապացույցներ ներկայացնի»,- ասել է Պապուաշվիլին։

Նմանատիպ