Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հայտարարությամբ՝ Ստամբուլ կատարած այցի շրջանակներում հանդիպումներ կունենա տարածաշրջանի խորհրդարանների նախագահների հետ։
Պապուաշվիլիի խոսքով՝ նա հանդիպումներ կունենա նաև Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահների հետ, որոնց հետ կքննարկի տարածաշրջանի կարևորությունը։
«Իհարկե, հանդիպումներ կլինեն տարածաշրջանի խորհրդարանների նախագահների հետ։ Այսօր կհանդիպեմ Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներին և կխոսենք տարածաշրջանի կարևորության մասին՝ միջազգային անվտանգության այն մարտահրավերների ֆոնին, որոնք տեսնում ենք մեծ տարածաշրջանում։ Այն փաստը, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի է ունեցել խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը, և երկկողմ հարաբերություններն առաջ են շարժվում, մեզ հույս է տալիս, որ մեր տարածաշրջանը, որը կամուրջ է Արևելքի և Արևմուտքի միջև, կայուն կերպով ապագայում ևս կկատարի իր գործառույթը», – հայտարարել է Շալվա Պապուաշվիլին։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Թուրքիայի Հանրապետություն՝ Ստամբուլ քաղաք, այցով մեկնել է երեկ։ Պատվիրակության կազմում, որը գլխավորում է խորհրդարանի նախագահը, ընդգրկված են արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն և շրջակա միջավայրի պահպանության ու բնական պաշարների հանձնաժողովի նախագահ Մայա Բիթաձեն։