Շալվա Պապուաշվիլի. Դոնալդ Թրամփի նամակից հաջորդ օրը դեսպանատունը տեղադրեց ինչ-որ անհասկանալի գրառում, որը ստեղծում է այն տպավորությունը, թե եղել է ցանկություն՝ ստվերել նախագահ Թրամփի դրական ուղերձները
Նախագահ Թրամփի կողմից նախագահ Ղավելաշվիլիին ուղղված շնորհավորական նամակը ողջունելի է, հատկապես կարևոր է այդ նամակի բովանդակությունը, որը ընդգծում է ԱՄՆ-ի և Վրաստանի կառավարությունների միջև ինտենսիվ համագործակցության կարևորությունը, ինչպես նաև տնտեսական համագործակցության նշանակությունը», – հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ զարմանալի է, թե ինչու դեսպանատունը չի հրապարակում նախագահ Թրամփի նամակը։
«Մենք ակնկալում էինք, որ մեր ռազմավարական գործընկերը կնպաստի տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը, ներդրումների ներգրավմանը, ազատ առևտրին, այդ թվում՝ նպաստավոր սակագնային պայմանների համաձայնեցմանը։ Ճիշտ այն, ինչի մասին մենք խոսում էինք, նախագահ Թրամփը հայտարարել է որպես իր արտաքին տնտեսական հիմնական նպատակ։ Այդ նամակից հետո, փոխանակ դեսպանատունը հրապարակեր նախագահ Թրամփի շնորհավորանքը, նրանք տեղադրեցին ինչ-որ անհասկանալի գրառում, որը վերաբերում է «Վրացական երազանք» կուսակցությանը և թողնում է տպավորություն, որ ցանկություն կար ստվերել նախագահ Թրամփի դրական ուղերձները։ Մի փոքր զարմանալի է, որ դեսպանատունը մինչ օրս չի հրապարակում այդ նամակը, ինչը հակասում է նրա պրակտիկային։ Երբ պետքարտուղարը ելույթ ունեցավ Կոնգրեսում, նրանք առաջարկեցին այդ ելույթի վրացերեն տեքստը և տարածեցին։ Հետևաբար, զարմանալի է, որ դեսպանատունը, որը պետք է ներկայացնի նախագահին, չի հրապարակում այդ նամակը։ Հավանաբար, սա նույնպես բացատրություն է պահանջում», – նշել է Պապուաշվիլին։