Շալվա Պապուաշվիլի. Ցավալի է, որ մեր ընդդիմախոսները ոչ միայն բոյկոտում են երկրորդ փուլերը, այլ ագրեսիվ են տրամադրված ընտրողների նկատմամբ

19:23, 19.11.2020

Ցավալի է, որ մեր ընդդիմախոսները ոչ միայն բոյկոտում են երկրորդ փուլերը, այլ ագրեսիվ են տրամադրված ընտրողների նկատմամբ: Առանձին քաղաքական գործիչներ այսօր էլ հաստատել են կոչը, որ սահմանափակեն ընտրողների հնարավորությունը, իրենց ընտրյալի համար քվեարկեն ազատ միջավայրում,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանքի» ընտրացուցակի անդամ Շալվա Պապուաշվիլին:

Պապուաշվիլու խոսքով, նման գործողությունը ոչ ժողովրդավար է և ոչ կառուցողական: Բացի այդ, Պապուաշվիլին իր կողմնակիցներին ընտրություններին մասնակցելու կոչ է արել:

«Առանձին քաղաքական գործիչներն այսօր էլ հաստատել են հորդորը, որ սահմանափակեն ընտրողների հնարավորությունը, սեփական ընտրյալի համար քվեարկեն ազատ միջավայրում, որը ոչ ժողովրդավար է և ոչ կառուցողական: Սրանով քաղաքական գործիչները և կուսակցությունները զատվում են ժողովրդավարությունից: Մենք ամեն դեպքում կոչ ենք անում, որ մտածեն և մասնակցեն երկրորդ փուլերին: Դեռևս կա ժամանակ: Բացի այդ, մեր ընտրողներին կոչ ենք անում, լինել ակտիվ: Չթուլանալ այնտեղից ելնելով, որ ընդդիմախոսներն իբր չեն մասնակցում երկրորդ փուլին: Ակտիվորեն ներկայանան ընտրատեղամասեր և քվեարկել «Վրացական երազանքի» թեկնածուի օգտին»,- հայտարարել է Շալվա Պապուաշվիլին:

Նմանատիպ