Շալվա Պապուաշվիլի. Բրյուսելը խախտել է միջազգային համաձայնագիրը, ինչը ոչ պատշաճ վարք է, և այս հանգամանքից ելնելով դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչ որոշումներ կկայացնեն

19:15, 17.06.2025

Չկա որևէ հիմք վիզաների ազատ ռեժիմի կասեցման համար, սակայն, երբ որևէ մեկին անհրաժեշտ չէ հիմք, այլ պարզապես առիթ, ապա այդ առիթը միշտ էլ կգտնվի։ Հիշեցնեմ, որ դիվանագիտական և ծառայողական անձնագրերի համար վիզաների ազատ ռեժիմի կասեցման որոշմամբ Եվրոպական միությունն խախտեց Վրաստանի հետ կնքված միջազգային համաձայնագիրը, – այս մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։

Նրա խոսքով՝ Եվրոպական միությունում մինչ օրս չեն նշել որևէ հոդված, որի հիման վրա կայացվել է այդ որոշումը։

«Բրյուսելը խախտել է միջազգային համաձայնագիրը, ինչը ոչ պատշաճ վարք է։ Հետևաբար, դժվար է կանխատեսել, թե ապագայում ինչ որոշումներ կկայացնեն, հատկապես երբ նկատում ես որոշ եվրոպական շրջանակների կուսակցական քաղաքական կողմնակալություն և Վրաստանի նկատմամբ վնասակար նպատակներ։ Որևէ իրական հիմք չկա։ Ինչ վերաբերում է կամայականությանը և պատրվակի որոնմանը, ապա մենք չենք կարող պատասխանատվություն կրել այդ կամայական և անբարեխղճ վարքի համար», – հայտարարել է Պապուաշվիլին։

Այսօր հայտնի դարձավ, որ Եվրոպական խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը պայմանավորվել են երրորդ երկրների հետ վիզաների ազատ ռեժիմի կասեցման կարգի վերաբերյալ։

Նմանատիպ