Շալվա Պապուաշվիլի․ Վրաստանում արտահանման աճը խելամիտ քաղաքականության արդյունք է։ ԵՄ անդամ և թեկնածու այն երկրները, որոնք հետևում են Բրյուսելի ուղղորդմանը, ականատես են լինում զրոյի մոտ տատանվող տնտեսական աճի ցուցանիշների. նրանք, ովքեր լսում են Բրյուսելին, ի վերջո տանուլ են տալիս
Վրաստանում արտահանման աճը ողջամիտ քաղաքականության արդյունք է, հայտարարել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Նրա խոսքով՝ Վրաստանն առաջնորդվում է սեփական ազգային շահերով՝ ի տարբերություն Եվրամիության բազմաթիվ երկրների կառավարությունների։
«Մենք կենտրոնացած ենք հենց մեր ժողովրդի շահերի վրա, և հենց դրա շնորհիվ էլ հասնում ենք նման արդյունքների։ Վերջերս Հռոմում մասնակցում էի Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովին։ Թե՛ համաժողովի շրջանակներում, թե՛ այլ առիթներով հնարավորություն ունեցա զրուցելու եվրոպացի գործընկերներիս հետ։ Մենք քննարկեցինք այն փաստը, որ Վրաստանում տնտեսական աճը կազմում է 7,5%։ Ոմանք կարող են ասել, թե ուրիշները նախանձում են Վրաստանին, բայց հավատացեք՝ շատ երկրներ են նախանձում այս ցուցանիշներին, հատկապես հաշվի առնելով, որ ԵՄ անդամ որոշ երկրներում տնտեսական աճը դրանից երկու անգամ ավելի ցածր է։ Իրականությունն այն է, որ ԵՄ անդամ երկրներում նկատվող տնտեսական վատ ցուցանիշները ուղղակի հետևանք են այնպիսի քաղաքականության, որը հակասում է հենց եվրոպացի ժողովուրդների շահերին։ Անկախ նրանից՝ խոսքը ԵՄ անդամների, թե անդամակցության թեկնածու երկրների մասին է՝ նրանք, ովքեր չեն հետևում Բրյուսելի թելադրանքին, ի վերջո շահում են, իսկ նրանք, ովքեր հետևում են Բրյուսելին՝ տանուլ են տալիս», – նշել է Շալվա Պապուաշվիլին։