Շալվա Նաթելաշվիլին Բաթումիում աջակիցներին ներկայացրել է մեծամասնական պատգամավորության թեկնածուներին
«Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին այսօր Բաթումիում կողմնակիցներին ներկայացրել է կուսակցության մեծամասնական թեկնածուներին:
Աջարիայի գերագույն խորհրդի մանդատի համար, Բաթումիի ընտրաշրջանում «Լեյբորիստական կուսակցությունից» պայքարելու է Զուրաբ Լոմիան, իսկ բարձրալեռ Աջարիայում ՈՒշանգի Ցեցխլաձեն:
Ինչ վերաբերում է Վրաստանի խորհրդարանին, ապա Բաթումի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրվելու է Տարիել Կալանդարիշվիլին, իսկ Քոբուլեթիում ՝ Միրիան Բերաձեն:
Նաթելաշվիլին Եվրոպայի հրապարակում հավաքված ընտրողների հետ խոսել է կուսակցության ծրագրի մասին և աջակցության կոչ արել:
«Աջարիայի բնակիչներին ոչինչից չեն զրկել ոչ Շահ Աբասները և սուլթանները, և ոչ էլ այս կորոնան կվախեցնի, քանի որ պետք է հեռացնենք հիմնական կորոնան, այս կառավարության տեսքով»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: