Շալվա Նաթելաշվիլին բանակցությունների վերսկսումը ակընկալում է հունվարի 7-ից
Ընդդիմության հաջորդ քայլերը կլինեն, խեղդող հնարքով խեղդել Բիձինա Իվանիշվիլիին և նրա ռեժիմը,- այս մասին լրագրողներին հայտնել է «Լեյբորիստական կուսակցության» առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին:
Նրա խոսքով, իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները, հավանաբար կվերսկսվեն հունվարի 7-ից:
«Ենթադրում եմ, որ հինգերրորդ փուլը ծրագրվելու է այն բանից հետո, ինչ Եվրոպայում և Ամերիկայում կավարտվեն Սուրբ ծննդյան տոները, որը ինչպես գիտեք, այնտեղ նույնպես սուրբ իրադարձություն է: Նրանք նույնիսկ իրենց սեփական քաղաքական խնդիրները չեն քննարկում: Հավանաբար բանակցությունները կվերսկսվեն հունվարի 7-ից: Ընդդիմության հաջորդ քայլերը կլինեն, խեղդող հնարքով խեղդել Բիձինա Իվանիշվիլիին և նրա ռեժիմը, ինչը կարող ենք խստացնել նրա շուրջ արդեն փաթաթված շրջանակը և դրա պատճառով նրանք արդեն տառապում են: Եթե ինչ-որ մեկը չի հավատում, լսեք Կոբախիձեի ելույթները»,- հայտարարել է Շալվա Նաթելաշվիլին: